Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, ասա՛ փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և նրա ժողովրդին․ «Ո՞ւմ հետ ես քեզ հավասարեցնում քո մեծության մեջ»»։ [2] (Սինոդական թարգ․)
«Նրա ժողովրդին» - սլավոներենում ավելի ստույգ՝ «նրա բազմությանը», բառացիորեն՝ ամբոխին, խմբին և, ի դեպ, այդպիսով նկատի է առնվում փարավոնի բազմազգ բանակը, որի հիմնական ուժը օտարազգիներն էին. հետագայում առանձնացվում են նաև փարավոնն ու նրա բանակը (6-րդ և 12-րդ համարներ)։
«Ո՞ւմ հետ ես քեզ հավասարեցնում» - թագավորություններից ու թագավորներից ո՞ւմ հետ։ Հետագայում այս հարցին պատասխան չի տրվում․ հարցը կրկնվում է ու կրկին առանց պատասխան է մնում նաև 18-րդ համարում։ Իսկ ահա փարավոնի հետագա համեմատությունը մայրու հետ նպատակ ունի ցույց տալու, որ այդ հարցադրմանը պատասխան չի էլ կարող լինել և որ փարավոնն իրեն վեր էր դասում բոլոր թագավորներից:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ասա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնին ու նրա զօրքին. «Քո ամբարտաւանութեան մէջ՝ քեզ ո՞ւմ հետ ես համեմատում:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ ասա՛ ցարքայն Եգիպտացւոց ցփարաւովն և ցզօրս իւր. Ո՞ւմ նմանեցուցեր զքեզ ‘ի հպարտութեանդ քում.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: