Ա. Լոպուխին
7-9. «Նա գեղեցկանում էր իր հասակի բարձրությամբ, իր ճյուղերի երկարությամբ, քանի որ նրա արմատը հորդառատ ջրերի մոտ էր»։ [7] «Աստծո պարտեզի մայրիները չէին խամրեցնում նրան, նոճիները չէին համեմատվի նրա ոստերի հետ, և շագանակենիներն էլ նրա ճյուղերի մեծության չէին. Աստծո պարտեզում ոչ մի ծառ չհավասարվեց նրան իր գեղեցկությամբ»։ «Ես զարդարեցի նրան իր ճյուղերի բազմությամբ, այնպես որ Աստծո պարտեզում եղող Եդեմի բոլոր ծառերը նախանձում էին նրան»։ (Սինոդական թարգ․)
Մինչև 9-րդ համարն ընկած այս հատվածն առանձնաբար խոսում է ծառի անհամեմատելիության մասին։ Այստեղից էլ հետևում է 4-րդ համարի կրկնությունը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ճիւղերի երկարութեան շնորհիւ նա գեղեցկացել էր իր վեհութեամբ, որովհետեւ նրա արմատներն էլ առատ ջրերի մէջ էին:
(Արարատ թարգ․) Նա գեղեցիկ էր իր մեծությամբ, իր ոստերի երկարությամբ, քանի որ նրա արմատն առատ ջրերի մոտ էր։
(Գրաբար) Եւ եղև գեղեցիկ բարձրութեամբ իւրով, վասն երկայնութեան ոստոց իւրոց. զի եղեն արմատք նորա ‘ի ջուրս բազումս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: