Ա. Լոպուխին
«Եվ ես մարգարեացա, ինչպես Նա հրամայել էր ինձ, և շունչը մտավ նրանց մեջ, ու նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և մեծ, չափազանց մեծ մի բանակ էր»։ [10] (Սինոդական թարգ․)
«Բանակ» - քանի որ այդ ոսկորները «պատկանում էին» մարտադաշտում ընկած զորքի զինվորներին (տե՛ս 9-րդ համարի բացատրությունը)։ Սակայն Յոթանասնից թարգմանության մեջ այս հատվածում կիրառված է «հավաք» բառը։ Թալմուդում (Sanhedr. XCII, 2) ապացուցվում է, որ այստեղ նկարագրված հարությունն իսկապես տեղի է ունեցել և որ հարություն առածները վերադարձել են Քանան ու սերունդ են թողել։ Այս տեսակետի հեղինակն իրեն նույնպես համարում է վերոնշյալ հարություն առած մարդկանցից մեկի հետնորդը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր:
(Արարատ թարգ․) Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։
(Գրաբար) Եւ մարգարէացայ որպէս և հրամա՛ն ետ ինձ Տէր. և եմուտ ‘ի նոսա շունչն, և եղեն կենդանի. և կանգնեցան՝ կացի՛ն ‘ի վերայ ոտից իւրեանց, ժողովուրդ բազում յոյժ յոյժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: