Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։11

Ա. Լոպուխին

«Եվ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Ահա, նրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, և սպառվեց մեր հույսը, մենք արմատախիլ ենք եղած»»։ [11] (Սինոդական թարգ․)
   

   Տեսիլքը բացատրվում է։ Ինչպես որ հաճախակիորեն պատահում էր, մարգարեն ուղղակիորեն ժողովրդական «շուրթերից» է վերցնում իր գործածած սույն արտահայտությունը, որն էլ, իր հերթին, ժողովրդի «շուրթերին» էր հայտնվել՝ փոխառվելով վիշտ արտահայտող սաղմոսներից և պարզորոշ բացահայտելով բաբելոնյան գերյալների ամբողջ ընկճվածությունը (ինչպես նաև ժողովրդի հավատքի մեջ հարության գաղափարի բացակայությունը):

   «Արմատախիլ ենք եղած» - ասել է թե՝ «արմատախիլ ենք եղած ազգային գոյությունից, որի մեջ միայն, ըստ հնում ընդունելի եղող տեսակետի, հնարավոր էր կազմակերպել անհատի (ինդիվիդումի) գոյությունը․․․
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են: Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք։
(Գրաբար) Եւ խօսեցաւ ընդ իս Տէր՝ և ասէ. Որդի մարդոյ, ոսկերքդ այդոքիկ ամենայն տունդ Իսրայէլի է. և դոքա ասեն. Չորացան ոսկերք մեր՝ հատա՛ւ յոյս մեր՝ և մեռաք: