Ա. Լոպուխին
«Իսկ երբ իշխանը կամավոր ցանկանում է ողջակեզ կամ գոհաբանության զոհ մատուցի Տիրոջը, ապա նրա համար թող բացեն դեպի արևելք նայող դարպասը, և նա թող մատուցի իր ողջակեզը և իր գոհաբանության զոհը այն նույն կերպ, ինչպես որ մատուցում է շաբաթ օրը, և դրանից հետո նա պիտի դուրս գա, և նրա դուրս գալուց հետո դարպասը թող փակվի»։ [12] (Սինոդական թարգ․)
«Կամավոր» - «իր նախաձեռնությամբ», և ոչ թե իր տված երդման պատճառով կամ պարտավորվածությունից ելնելով: Մովսիսական օրենքում այդ եղանակով կարելի էր մատուցել միայն խաղաղության զոհաբերությունը։ Յոթանասնից թարգմանության մեջ`«խոստովանությամբ»:
«Թող բացեն» - եբրայեցերենում` «և կբացի», ինչից էլ հետևելով` Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «և նա ինքն իր համար կբացի»…
«Նրա դուրս գալուց հետո դարպասը թող փակվի» - որպեսզի պահպանվի աշխատանքային օրերի և տոն օրերի միջև առկա տարբերությունը։ Իշխանին ավելի մեծ արտոնություն է տրվում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ապա առաջնորդը Տիրոջը կը մատուցի խոստովանութեան ու կամաւոր փրկութեան ողջակէզները, իր համար բաց կ՚անի արեւելք նայող դուռը եւ կը մատուցի փրկութեան համար իր ողջակէզները նոյն ձեւով, ինչպէս կատարում էր շաբաթ օրերին: Ապա դուրս կը գայ եւ իր ելնելուց յետոյ կը փակի դռները:
(Արարատ թարգ․) Եվ երբ իշխանը կամավոր ընծա մատուցի Տիրոջը՝ ողջակեզ կամ խաղաղության զոհ՝ որպես կամավոր զոհ, այն ժամանակ նրա համար թող բացեն դեպի արևելք նայող դարպասը, և նա թող մատուցի իր ողջակեզը կամ իր խաղաղության զոհը, ինչպես որ մատուցում է շաբաթ օրը. ապա դուրս կգա, և դուռը թող փակեն նրա դուրս գալուց հետո։
(Գրաբար) Ապա թէ առնիցէ առաջնորդն զխոստովանութեան ողջակէզս, և զկամաւն փրկութեան Տեառն. բացցէ իւր զդուռնն որ հայի ընդ արևելս, ա արասցէ զողջակէզս՝ և զվասն փրկութեանն, ըստ օրինակին որպէս առնիցէ յաւուր շաբաթուցն. և ելցէ և փակեսցէ զդրունսն յե՛տ ելանելոյն իւրոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: