Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։13

Ա. Լոպուխին

«Եվ ղևտացիներինը քահանայական տարածքի կողքին պիտի ստանան քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարությամբ և տասը հազար եղեգ (կանգուն) լայնությամբ [տարածք]. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, իսկ լայնությունը՝ տասը հազար եղեգ (կանգուն)»։ [13] (Սինոդական թարգ․)
   

    «Քահանայական տարածքի (սահմանի) կողքին» - հյուսիսից (տե՛ս 12-րդ համարի բացատրությունը)։

    «Երկարությամբ» - արևելքից մինչև արևմուտք, լայնությամբ` հյուսիսից դեպի հարավ:

    «Ամբողջ երկարությունը...» - անհասկանալի կրկնություն է (ակնհայտորեն ոչ 10-րդ համարում գործածվող իմաստով): Անհասկանալի է նաև երկարության վերաբերյալ «ամբողջ» հատկորոշչի կիրառությունը...14-րդ համարը հստակորեն վերաբերում է ոչ միայն Ղևտական ​​հողաբաժնին, այլ ամբողջ սրբազան բաժնին (Ղևտական և Քահանայական հողաբաժինները միասին): Ինչպես որ սովորաբար արվում է` այստեղ նույնպես չափման միավորը չի նշվում (տե'ս Եզեկ. 45:2-րդ համարի բացատրությունը): Կարելի էր ենթադրել, որ Ղևտական ​​հողակտորը հավասար էր Քահանայական հողակտորին, բայց իրականում Ղևտականն ավելի մեծ էր, քանի որ այն չէր կրճատվում տաճարի հսկայական հրապարակի պատճառով (հողակտորի 1/5-րդ մասը), այլ համապատասխանում էր ղևտացիների համեմատաբար ավելի մեծ թվին:
\   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իսկ քահանաներին սահմանակից ղեւտացիների բաժինը, կը լինի քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ:
(Արարատ թարգ․) Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։
(Գրաբար) Եւ Ղևտացւոցն որ զհետ սահմանաց քահանայիցն, եղիցէ յերկայնութիւն քսան և հինգ հազար՝ և ‘ի լայնութիւն տասն հազար․