Ա․ Լոպուխին
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև Ես կարծրացրել եմ նրա ու նրա ծառաների սիրտը, որպեսզի նրանց մեջ ցույց տամ Իմ այս նշանները: (Սինոդական թարգ․)[1]
Մովսեսը չպետք է շփոթվեր փարավոնի համառությունից, որը նրան նոր պատիժներ էր բերում: Նրա սրտի կարծրացումը Աստծո գործն է և լիովին համապատասխանում է կանխասացություններին (Ելք 7:3-5):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին,
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, որովհետև Ես խստացրի նրա սիրտը և նրա ծառաների սիրտը, որպեսզի նրանց մեջ ցույց տամ Իմ այս նշանները:
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ. Մուտ առ փարաւոն` զի ես խստացուցի զսիրտ նորա եւ զսիրտ ծառայից նորա. զի կարգաւ եկեսցեն նշանքն իմ ի վերայ նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: