Ա․ Լոպուխին
Եվ Մովսեսին ու Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ, և փարավոնն ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, ովքե՞ր են գնացողները»: (Սինոդական թարգ․)[8]
Ընդհանուր առմամբ համաձայնելով իր մեծատոհմիկների հետ՝ փարավոնը, միևնույն է, չի կարող թույլ տալ ամբողջ ժողովրդի հեռացումը: Հենց սա է ցույց տալիս նրա հարցադրումը. «Գնացողները ովքե՞ր են լինելու»:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսին ու Ահարոնին բերեցին փարավոնի մոտ, ու նա ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, ովքե՞ր են գնացողները»:
(Գրաբար) Եւ դարձուցին զՄովսէս եւ զԱհարոն առ փարաւոն. եւ ասէ ցնոսա. Երթայք պաշտեցէք զՏէր Աստուած ձեր. բայց ո՞վ եւ ով իցեն որ երթայցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: