Ա․ Լոպուխին
Եվ իրայելացիները՝ վեց հարյուր հազար տղամարդ, հետիոտն, բացի երեխաներից, Ռամեսեից մեկնեցին Սոկքոթ: (Սինոդական թարգ․)[37]
Ռամեսեի մասին Ելք 1:11-րդ համարի մեկնությունը: Սոկքոթ՝ «վրաններ» անվան տակ, հավանաբար, ենթադրվում է այն տեղանքը, որը եգիպտական հուշարձաններում կոչվում է «Սեխեթ»: Եգիպտոսից դուրս եկածների թվի վերաբերյալ 1:7-րդ համարի մեկնությունը:
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիները Ռամսեսից դեպի Սոկքոթ շարժվեցին: Ընտանիքներից զատ՝ վեց հարյուր հազարի չափ հետևակ այրեր էին:
(Գրաբար) Եւ չուեցին որդիքն Իսրայէլի յՌամեսեայ ի Սոկքովթ, վեց հարիւր հազար այր հետեւակ, թող զայլ աղխ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: