Ա․ Լոպուխին
38-39. Եվ նրանց հետ խառը բազմություն ևս դուրս եկավ, նաև՝ ոչխարների ու արջառների շատ մեծ հոտ: [38] Եվ Եգիպտոսից իրենց դուրս բերած խմորի զանգվածից, որը դեռ չէր խմորվել, անթթխմոր հացեր պատրաստեցին, որովհետև իրենց Եգիպտոսից հեռացնելու պատճառով չէին կարող հապաղել և իրենց համար պաշար պատրաստել: (Սինոդական թարգ․)
Եգիպտոսից դուրս եկած հրեաների մեջ օտար ցեղերի ներկայացուցիչների առկայության մասին հիշատակություններ կան Հնգամատյանի այլ գրքերում ևս (Թվ. 11:4, Բ Օր. 29:11): Դատելով Ղևտացվոց 24:10-րդ համարից՝ դրանք այն «եգիպտացիներն» էին, որոնց հետ «իրական» եգիպտացիներն ազգակցական կապեր էին հաստատել: Օտար ցեղերի շարքին են դասում նաև «աստվածավախ» եգիպտացիներին (Ելք 9:20) և, վերջապես, հրեաներին ազգակից սեմական ցեղերին, որոնք, համաձայն գիտնականների կարծիքների, վաղնջական ժամանակներից ապրում էին Եգիպտոսի արևելյան սահմանում:
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն:
(Արարատ թարգ․) Եվ նրանց հետ խառը բազմություն ևս դուրս եկավ, նաև՝ ոչխարների ու արջառների շատ մեծ հոտ:
(Գրաբար) Եւ խառնիճաղանճ բազում ել ընդ նոսա. եւ արջառ եւ ոչխար եւ անասուն բազում յոյժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: