Ա. Լոպուխին
21-24․ Եվ ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր դրանից իր կերածի չափով: Երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր: [21] Եվ վեցերորդ օրը հավաքեցին պետք եղածի կրկնապատիկը՝ ամեն մեկի համար երկուական բաժին: Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին Մովսեսի մոտ ու նրան հայտնեցին այդ մասին: Եվ նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար: Ինչ որ եփելու եք, եփե՛ք, ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահեք ձեզ առավոտվա համար»»: Եվ դա թողեցին մինչև առավոտ, ինչպես նրանց պատվիրել էր Մովսեսը. այն չհոտեց և ոչ էլ որդնեց: (Սինոդական թարգ․)
Քանի որ ժողովրդին չէր բացատրվել վեցերորդ օրը մանանայի կրկնակի քանակ հավաքելու հրամանի իմաստը (Ելք 16:5), միանգամայն բնական է, որ ժողովուրդը չէր հասկանում այն: Դրա մասին ակնարկ կա ժողովրդի առաջնորդների պահվածքում: Նրանք հայտնում են Մովսեսին հրահանգի կատարման մասին՝ ասես սպասելով ցուցումի, թե ի՛նչ է պետք անել մանանայի կրկնակի քանակի հետ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ: Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր:
(Արարատ թարգ․) Եվ ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր դրանից իր կերածի չափով: Երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր:
(Գրաբար) Եւ քաղէին այգուն այգուն իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. եւ իբրեւ արեւն ջեռնոյր` հալէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: