Ելից գրքի մեկնություն 17։13

Ա. Լոպուխին

Եվ Հեսուն սրի ծայրով հարվածեց Ամաղեկին ու նրա ժողովրդին: (Սինոդական թարգ․)[13]
   
   Ամաղեկի և իր ժողովրդի տարբերակումը մեզ իրավունք չի տալիս Ամաղեկ անվան տակ հասկանալու ամաղեկացիների առաջնորդին: Սրակոտոր էր արվել ոչ թե ողջ ժողովուրդը՝ կանանցով և երեխաներով հանդերձ, այլ միայն հրեաների դեմ պատերազմող հատվածը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը:
(Արարատ թարգ․) Եվ Հեսուն սրի բերանով հարվածեց Ամաղեկին ու նրա ժողովրդին:
(Գրաբար) Եւ եհար Յեսու զԱմաղէկ` եւ զամենայն զաւրս նորա կոտորմամբ սրոյ: