Ա. Լոպուխին
Եվ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրի՛ր և ելի՛ր՝ Ամաղեկի դեմ պատերազմելու: Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծո գավազանը ձեռքիս»: (Սինոդական թարգ․)[9]
Հեսուն, որ նախապես Օսես էր կոչվում, Եփրեմի ցեղից Նավեի որդին էր (Թվ. 13:9, 17): Քիչ առաջ տրտնջացող, Մովսեսից դժգոհ ժողովուրդն իր տրամադրությամբ չէր կարող ողջ կազմով մասնակցել մարտին, դրա համար ընտրվում են խիզախ, ոգու արիությունը չկորցրած մարդիկ (Դատ. 7:1-րդ և հաջորդող համարները): Աստծո գավազանով՝ հրաշագործ գավազանով դժվարությունը հաղթահարելու խոստումը (Ելք 17:5) թշնամիների նկատմամբ գալիք հաղթանակի հավաստիքն է:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․)Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ: Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրի՛ր և ելի՛ր՝ Ամաղեկի դեմ պատերազմելու: Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծո գավազանը ձեռքիս»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցՅեսու. Ընտրեա դու քեզ արս զաւրաւորս, եւ ելեալ տացես պատերազմն ընդ Ամաղեկայ առ վաղիւ: Եւ ահա ես եկեալ կայցեմ ի վերայ գլխոյ բլրոյն, եւ գաւազանն Աստուծոյ ի ձեռին իմում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: