Ելից գրքի մեկնություն 21։22

Ա․ Լոպուխին 

Եթե երկու տղամարդիկ կռվեն, և մի հղի կնոջ հարված հասցնելով՝ նա վիժի իր մանկանն ու այլ վնաս չլինի, հարվածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի միջնորդների միջոցով: (Սինոդական թարգ․)[22]
   
   Տուգանքը սահմանվում է վիժած երեխայի համար: Միջնորդներն անհրաժեշտ են, որպեսզի կանխեն ամուսնու կողմից առաջադրվող ավելորդ պահանջները: Հունարեն թարգմանությունը տարբերակում է մտցնում պտուղի ձևավորման հարցում, որի համար, սակայն, եբրայական տեքստում որևէ հիմք չկա: Պտուղը «չձևավորված», դեռ չկազմավորված երեխան է, նա հավասար չէ կատարյալ մարդուն, և այդ իսկ պատճառով նրա մահվան դիմաց ընդամենը տուգանք է սահմանվում: «Ձևավորված» պտղի՝ արտաքնապես կազմավորված երեխայի մահվան պարագայում ևս, ինչպես հասուն մարդու մահվան դեպքում էր, մեղավորը մահվան է արժանանում:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը պտուղը դեռ չձեւաւորուած վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով:
(Արարատ թարգ․) Եվ եթե մարդիկ կռվեն, և մի հղի կնոջ հարված հասցնելով՝ նա վիժի իր մանկանն ու այլ վնաս չլինի, անպատճառ թող նա կրի այդ կնոջ մարդու կողմից դրված տույժը և վճարի դատավորների մոտ:
(Գրաբար) Իսկ եթէ կռուիցին արք երկու, եւ հարկանիցեն զկին յղի եւ ելանիցէ սաղմնն աննկար, կէս վնասու տուժեսցի. որչափ ինչ արկանիցէ նմա այր կնոջն, եւ տացէ աղաչելով: