Ա․ Լոպուխին
23-25. Իսկ եթե վնաս լինի, ապա թող հատուցի հոգու դիմաց՝ հոգի։ [23] Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք։ Խարանի դիմաց՝ խարան, վերքի դիաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված: (Սինոդական թարգ․)
Եթե կռվի հետևանքով անձամբ հղի կնոջը վնաս հասցվի (խոսքը ժամանակից շուտ ծննդաբերման մասին չէ), ապա այդ պարագայում պետք է հետևել հետևյալ պատվիրանին՝ «հոգու դիմաց՝ հոգի»:
Այսինքն՝ կյանքի դիմաց կյանք («հոգի» բառը, որը Աստվածաշնչում կիրառվում է կյանքի ուժի իմաստով և որից զրկվելու պարագայում կենդանի էակը մահանում է, կիրառվում է «կյանք» արտահայտության փոխարեն՝ Սաղմ. 106:5, 55:7, Հովն. 2:8, Ողբ 1:11, 19, Գ Թագ. 17:21), «աչքի դիմաց՝ աչք» և այլն:
Նախորդ խոսքի շարունակությունը հանդիսանալով՝ «եթե վնաս լինի, ապա…» խոսքը ևս վնասի հատուցման մասին համընդհանուր պատվիրան է (Ղևտ. 24:20, Բ Օր. 19:21, Մատթ. 5:38): Մի հրեայի կողմից մյուսին պատճառված չարիքը պետք է պատժվի հենց այդպիսի չարիքով. փոխհատուցումը պարզ է, զգալի և կարող է ուժի գործադրման միջոցով զսպել հանցագործությունը:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Բայց եթե մի վնաս լինի, պիտի հատուցի՝ տալով անձի դիմաց անձ,
(Արարատ թարգ․) Ապա թէ կերպարանեալ իցէ. տացէ անձն ընդ անձին:
(Գրաբար) Ապա թէ կերպարանեալ իցէ. տացէ անձն ընդ անձին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: