Ելից գրքի մեկնություն 21։28

Ա․ Լոպուխին

Եթե մի եզ հարվածի մի տղամարդու կամ կնոջ, և սրանք մեռնեն, ապա եզը թող քարկոծվի, նրա միսը թող չուտեն, իսկ եզի տերը մեղավոր չէ: (Սինոդական թարգ․)[28]
   
   Ցուլը սպանվում է որպես մարդու կյանքի համար վտանգավոր կենդանի, ինչը նաև համապատասխանում է աստվածային պատվիրանին (Ծննդ. 9:5; Թվ. 35:33): Արյունից չմաքրված նրա միսը չի ճաշակվում՝ համաձայն ընդունված կանոնի, որը պահանջում է միսն առանց արյան ուտել (Ղևտ. 17:10-14): Տերը, որը չգիտեր իր ցլի կատաղության մասին (հմմտ. Ելք 21:29), անպարտ է: Բայց ցլի քարկոծումը և նրա մսից օգուտ քաղելու արգելքը տիրոջն այնպիսի զգալի վնաս էր հասցնում, որ, բնականաբար, ստիպում էր նրան անտարբեր չվերաբերվել այն հարցին, թե արդյոք ցուլը կատաղության հանդեպ հակում ուներ, թե ոչ:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) «Եթէ մի ցուլ հարուածի մի տղամարդու կամ կնոջ, եւ սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծուի, նրա միսը թող չուտեն, իսկ ցուլի տէրը անպարտ թող լինի:
(Արարատ թարգ․) Եվ եթե մի եզ հարվածի մի մարդու կամ մի կնոջ այնպես, որ նա մեռնի, եզն անպատճառ պիտի քարկոծվի, և նրա միսը պիտի չուտվի, բայց եզան տերը թող անպատիժ լինի:
(Գրաբար) Իսկ եթէ հարցէ ցուլ զայր կամ զկին, եւ մեռանիցին, ցուլն` քարկոծ լիցի, եւ միս նորա մի կերիցի. եւ տէր ցլուն անպարտ լիցի: