Ելից գրքի մեկնություն 21։5

Ա. Լոպուխին

5-6․ Բայց եթե ստրուկն ասի, թե. «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին և ազատություն չեմ ուզում»։ [5] Ապա նրա տերը նրան թող կանգնեցնի աստվածների առաջ 1, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան կմնա նրա ստրուկը։ (Սինոդական թարգ․)
   
   Հրեան, իր ստրկության ժամանակահատվածում ամուսնացած լինելով իր տիրոջը պատկանող ստրկուհու հետ և այդ պատճառով իրավունք չունենալով յոթերորդ տարում ազատ արձակվել իր ընտանիքի հետ, կարող է հանուն կնոջ և երեխաների հանդեպ տածած սիրո ցմահ, այսինքն՝ մինչ հիսուներորդ հոբելյանական տարին  ստրուկ մնալ (Ղևտ. 25:39-41): Մյուս գործողությունը, որը նույնպես վերացնում է ցանկացած չարաշահում, ստրուկի ականջը հերյունով ծակելն էր տիրոջ ա՛յն տան դռան սեմի մոտ, որտեղ նա ցանկացել էր ծառայել (Բ Օր. 15:16-17): Կարծես թե ստրուկն ամրապնդվում էր իր տիրոջ տանը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծու ատեանին,
(Արարատ թարգ․) Բայց եթե ծառան հայտնապես ասի, թե՝ «Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը և իմ որդիներին, չեմ ուզում հեռանալ և ազատ լինել»,
(Գրաբար) Ապա թէ պատասխանի տուեալ ասիցէ ծառայն. Սիրեցի զտէր իմ, եւ զկին իմ, եւ զորդիս իմ. եւ ոչ գնամ յազատութիւն: