Ա․ Լոպուխին
Եթե որևէ մեկն իր աղջկան վաճառի որպես ստրուկ, ապա այդ աղջիկը չի կարող դուրս գալ, ինչպես ստրուկներն են դուրս գալիս: (Սինոդական թարգ․)[7]
Ինչպես երևում է Բ Օրինաց 5:17-րդ, Երեմիայի 34:9-11-րդ և 16-րդ համարներից, հրեա-ստրկուհիները ազատ էին արձակվում այն նույն պայմաններով, որոնցով ազատվում էին հրեա-ստրուկները: Այդ պատճառով այս համընդհանուր օրենքը՝ «ստրկուհին չի կարող ազատ արձակվել, ինչպես ստրուկը», նկատի ունի ոչ թե պարզապես ստրկուհիներին, այլ ստրկուհի-հարճերին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները:Եթե մեկն իր դստերը վաճառի որպես աղախին, թող նա չհեռանա այնպես, ինչպես ծառաներն են դուրս գալիս:Եթե եբրայեցի մի ծառա գնես, նա պիտի ծառայի վեց տարի և յոթերորդ տարում պիտի ազատ արձակվի:
(Գրաբար) Իսկ եթէ վաճառեսցէ ոք զդուստր իւր յաղախնութիւն, մի գնասցէ, որպէս ելանիցեն աղախնայք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: