Ա․ Լոպուխին
5-6․ Եթե մեկը վնաս պատճառի մեկի արտին կամ այգուն՝ թույլ տալով, որ իր անասունն արածի ուրիշի արտում, պետք է հատուցի իր արտի և իր այգու ամենալավ բերքից»: [5] Եթե կրակի բոց առաջանա ու այն կպչի փշերին և այրի դիզված կույտերը կամ բերքը կամ արտը, ապա կրակ գցողը թող հատուցի այրվածի դիմաց: (Սինոդական թարգ․)
Մերձավորի ունեցվածքը պետք գնահատվի և հարգվի սեփական ունեցվածքի պես: Այդ ունեցվածքի հանդեպ անտարբեր վերաբերմունքը, առավել ևս՝ միտումնավոր անտարբերությունը, «եթե մեկն իր անասունն արածեցնելիս թույլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի դաշտում…», պատժվում է հետևյալ կերպ. մերձավորի ունեցվածքին վնաս հասցնողը փոխհատուցում է այն ավելիով՝ վճարում է իր հանդի լավագույն բերքով: Հունական և սլավոնական տեքստերը բերքի լավագույն մասով փոխհատուցելու մասին նշում են միայն այն դեպքում, երբ ոչնչացվել է ամբողջ հանդը կամ բերքը: Բերքի ամբողջական ոչնչացման պարագայում դժվար է որոշել, թե այդ վնասված բերքն ինչպիսին է եղել՝ լավը, թե վատ, բայց քանի որ օրենքը տուժածի, այլ ոչ թե վնասը հասցնողի կողմն է, ուստի վերջինս տալիս է իր դաշտի լավագույն բերքը: Իր հանդում հրդեհ անողը, որը դա արել է, ենթադրաբար, մոլախոտերը այրելու նպատակով, մեղավոր է այն բանի համար, որ թույլ է տվել հրդեհը հասնի հսկայական չափերի՝ այրելով մոլախոտերը, ցանկապատը ծածկող բույսերը և հարևանի բերքը (Ղևտ. 26:4):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի: Իսկ եթէ հանդը փչացրել է ամբողջութեամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատուածով:
(Արարատ թարգ․) Եթե մեկը վնաս պատճառի մեկի արտին կամ այգուն՝ թույլ տալով, որ իր անասունն արածի ուրիշի արտում, պետք է հատուցի իր արտի և իր այգու ամենալավ բերքից:
(Գրաբար) Եթէ արածիցէ ոք զանդ` կամ զայգի, եւ թոյլ տայցէ խաշին իւրում արածել զանդ այլոց, յիւրմէ անդոյ անտի տուժեսցի ըստ արդեանն: Ապա թէ զամենայն իսկ զանդն արածիցէ, զընտիր կողմն անդոյ իւրոյ, եւ զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: