Ա․ Լոպուխին
Իսկ եթե գողը չգտնվի, ապա տան տերը թող դատավորների առաջ երդվի, որ իր ձեռքը հարևանի ունեցվածքին չի դիպել: (Սինոդական թարգ․)[8]
Գողին չգտնելու պարագայում գողության կասկածն ընկնում է նրա վրա, ով պահպանելու նպատակով մերձավորից վերցրել էր գողացված իրը: Դրանից ազատվելու համար բավական է մեղադրվողի մեկ երդումը դատավորների առաջ, ըստ որի «ինքն ամենևին չի յուրացրել այդ մարդու՝ իրեն պահ տված իրը»:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծու առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած իրը:
(Արարատ թարգ․) Եթե գողը չգտնվի, տան տերը պետք է դատավորների մոտ տարվի՝ վկայելու, որ իր ձեռքը հարևանի ունեցվածքին չի դիպել:
(Գրաբար) Ապա թէ ոչ գտցի որ գողացաւն, մատիցէ տէր տանն առաջի Աստուծոյ, եւ երդուիցի, եթէ իւր չէ նենգեալ ամենեւին զաւանդ ընկերի իւրոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: