Ելից գրքի մեկնություն 25։12

Ա․ Լոպուխին

Եվ դրա համար չորս ոսկե օղակներ կձուլես և կամրացնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, երկու օղակները՝ մյուս կողմից։ (Սինոդական թարգ․)[12]
   

   Չորս ոսկե օղակները երկու-երկու ամրացված են եղել տապանակի յուրաքանչյուր կողմերում՝ ամենայն հավանականությամբ լայնությամբ, և ոչ թե երկարությամբ  (Գ Թագ. 8:8)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից:
(Արարատ թարգ․) Եվ դրա համար չորս ոսկե օղակ կձուլես ու կամրացնես չորս անկյուններում այնպես, որ մի կողմին երկու օղակներ, և մյուս կողմին երկու օղակներ լինեն:
(Գրաբար) Եւ ձուլեսցես նմա չորս աւղամանեակս ոսկիս. եւ դիցես ի չորեցունց կողմանց նորա երկուս աւղամանեակս ի միոջէ կողմանէ. եւ երկուս աւղամանեակս ի միւսմէ կողմանէ: