Ելից գրքի մեկնություն 25։26

Ա․ Լոպուխին

26-28․ Եվ դրա համար չորս ոսկե օղակնե՛ր պատրաստիր ու դրանք ամրացրու չորս ոտքերի չորս անկյուններին։ [26] Օղակները պետք է կցված լինեն անկյուններում՝ սեղանը դրանցով վերցնելու համար: Ձողեր պատրաստի՛ր սատինի փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։ (Սինոդական թարգ․)
   
   Չորս օղակները պետք է ամրացված լինեին չորս անկյուններին՝ սեղանի չորս ոտքերի մոտ, այն մասերում, որտեղ սեղանի ոտքերը միացված են հանգույցով՝ ըստ այս խոսքի. «Անկյուններում պետք է օղակներ լինեն»։ Սեղանը տեղափոխելու համար նախատեսված բռնակներն ամրացվում էին օղակներին միայն այն տեղափոխելու ժամանակ։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են:
(Արարատ թարգ․) Եվ դրա համար ոսկե չորս օղակներ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ չորս ոտքերի մոտ:
(Գրաբար) Եւ արասցես նմա չորս աւղամանեակս ոսկիս. եւ դիցես զաւղամանեակսն ի չորեսին կողմանսն, որ իցեն չորեցունց ոտից նորա,