Ա․ Լոպուխին
Խորանի ծածկը կպատրաստես խոյերի կարմիր մորթուց, իսկ դրա վրա էլ մի ծածկ կդնես կապույտ մորթուց։ (Սինոդական թարգ․)[14]
Երկրորդ ծածկը տարածելուց հետո խորանն արտաքին կողմից արդեն ամբողջապես պատրաստ էր։ Սակայն այդ տեսքով այն կարող էր վնասվել ձմեռային անձրևներից և Արաբական անապատում հաճախակի կրկնվող փոթորիկներից։ Այս խնդիրը լուծելու համար պատրաստվում են երկու այլ, առավել ամուր ծածկեր։ Իրենց վրա արվեստի նշույլ չկրող այս ծածկերը մանրամասն չեն էլ նկարագրվում. բնագիրը հիշատակում է միայն դրանց կտորի նյութը։ Մեկը սաֆյանից էր՝ «ոչխարի կարմիր կաշվից», մյուսը՝ ամենավերինը՝ «տաշախից»։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց:
(Արարատ թարգ․) Եվ վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրայից էլ մի ծածկոց՝ կապույտ ներկված մորթիներից:
(Գրաբար) Եւ արասցես զվիժակս խորանին ի շեկակարմիր մորթոց խոյոց: Եւ ծածկելիս ի կապուտակ մորթոյ ի վերուստ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: