Ելից գրքի մեկնություն 28։2

Ա. Լոպուխին

Քո եղբայր Ահարոնի համար սրբազան զգեստներ կպատրաստես պատվավոր և փառավոր ծառայության համապատասխան։ (Սինոդական թարգ․)[2]
   
   Ահարոնի և նրա որդիների զգեստները մատնանշում էին նրանց աստիճանը և ծառայում էին որպես այդ սուրբ անձանց՝ մնացյալ ժողովրդից տարբերակող արտաքին նշան։ Այստեղից էլ, որպես միայն քահանաների կողմից օգտագործվող զգեստներ, դրանք կոչվում են «սրբազան»։ Դրանք սուրբ են նաև այն պատճառով, քանի որ օգտագործվում էին միայն սրբագործությունների ժամանակ (Ելք 29:29, 31:10)։ Եվ որովհետև այնուհետ խոսվում է «պատվավոր ու փառավոր ծառայության» մասին, ուստի կարելի է եզրակացնել, որ զգեստները համապատասխանել են սրբարանի շքեղությանը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես:
(Արարատ թարգ․) Եվ քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստներ պատրաստի՛ր պատվի և փառքի համար:
(Գրաբար) Եւ արասցես պատմուճան սուրբ` Ահարոնի եղբաւր քում, ի պատիւ եւ ի փառս: