Ելից գրքի մեկնություն 28։22

Ա. Լոպուխին

22-25․ Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթա կպատրաստես։ [22] Լանջապանակի վրա երկու ոսկե օղակ կպատրաստես և այդ օղակները կամրացնես լանջապանակի երկու ծայրերին։ Երկու ոլորուն ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին ամրացված երկու օղակների մեջ։ Եվ այդ երկու հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն այն երկու խորշերին կանցկացնես, իսկ առջևի կողմից՝ եփուդի ուսակալներին: (Սինոդական թարգ․)
   
   Լանջապանակի վերին երկու անկյուններից յուրաքանչյուրի մեջ, այսինքն՝ ուսին ամենամոտ տեղում, ամրացվել են մեկական ոսկե օղակներ, իսկ դրանց էլ իրենց հերթին կցել են մեկանան ոսկե շղթաներ, այլև դրանցից յուրաքանչյուրն ամրացրել են համապատասխան կոճակի օղակին։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես:
(Արարատ թարգ․)Եվ լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես:
(Գրաբար) Եւ արասցես տախտակ մի հիւսկէն վերջիւք. գործ շղթայագործ յոսկւոյ սրբոյ: