Ա. Լոպուխին
Եփուդի վրայի գոտին նույն ձևով պետք է պատրաստված լինի՝ մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից ու նրբահյուս բեհեզից։ (Սինոդական թարգ․)[8]
Կտորի երկու մասերն ուսերի վրա ամրանում էին կոճակներով, իսկ ներքևում՝ գոտկատեղի մոտ, ժապավեններով։ --------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:
(Արարատ թարգ․) Եփուդի վրայի գոտին պետք է լինի իրենից՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից:
(Գրաբար) Եւ գործ վակասին` որ իցէ ի վերայ նորա. ըստ նմին աւրինակի գործ անդստին ի նմանէ լինիցի. յոսկւոյ սրբոյ եւ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: