Ելից գրքի մեկնություն 29։35

Ա. Լոպուխին

Եվ ամեն բան, ինչ պատվիրեցի Ահարոնի ու նրա որդիների համար, այդպես կանես: Եվ յոթ օրվա մեջ կկատարես նրանց նվիրագործությունը: (Սինոդական թարգ․)[35]
   

   Որպեսզի սրբագործումը կատարյալ և ամբողջական լիներ, Ահարոնն ու նրա որդիները պետք է առանց բացակայության մնային վկայության խորանում յոթը օր շարունակ (Ղևտ. 8:33): Այս բոլոր օրերը նվիրագործման օրեր էին, և յուրաքանչյուր օրվա ընթացքում կրկնվում էին այն նույն արարողությունները, որոնք տեղի էին ունեցել առաջին օրը (Ղևտ. 8:33-34):
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես: Եօթը օր կը կատարես նրանց օրհնութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ ամեն բան, ինչ պատվիրեցի Ահարոնի ու նրա որդիների համար, այդպես կանես: Եվ յոթ օրվա մեջ կկատարես նրանց նվիրագործությունը:
(Գրաբար) Եւ արասցես Ահարոնի եւ որդւոց նորա այսպէս, ըստ ամենայնի, զոր միանգամ պատուիրեցի քեզ: Զեւթն աւր կատարեսցես զձեռս նոցա: