Ելից գրքի մեկնություն 29։43

Ա. Լոպուխին

Այնտեղ պիտի երևամ Իսրայելի որդիներին և այդ վայրը պիտի սրբագործվի Իմ փառքով: (Սինոդական թարգ․)[43]
   
   Այսպիսի հարգալից վերաբերմունքն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տերը հայտնվելու է ոչ միայն Մովսեսին, այլև Իսրայելի մյուս որդիներին: Աստծո փառքի մշտական հայտնությունը կսրբացնի վկայության խորանը, այն կդարձնի սուրբ վայր:
--------------------------------
[43](Էջմիածին թարգ․) Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով:
(Արարատ թարգ․) Եվ այնտեղ կհանդիպեմ Իսրայելի որդիներին, և խորանն Իմ փառքով սուրբ պիտի լինի:
(Գրաբար) Եւ ժամանակեցից անդ որդւոցն Իսրայէլի, եւ սրբեցայց փառաւք իմովք.