Ա. Լոպուխին
Եվ Ահարոնը տարեկան մեկ անգամ նրա եղջյուրների վրա թող քավություն անի: Թող նա մեղքերի քավության զոհի արյամբ տարեկան մեկ անգամ դրա վրա քավություն անի ձեր սերունդների մեջ: Դա մեծ սրբություն է Տիրոջ համար: (Սինոդական թարգ․)[10]
Խնկարկության սեղանի կառուցման և ունեցած նշանակության վերաբերյալ պատվիրանի հետ մեկտեղ Ահարոնին ու հետագա բոլոր քահանայապետերին հրահանգվում է տարին մեկ անգամ՝ մաքրման օրը (Ղևտ. 16), խնկարկության սեղանի եղջյուրների վրա սրբագործության համար մատուցվող զոհի արյամբ մաքրագործման ծես կատարել: «Մեծ սրբություն» անվանվելով՝ խնկարկության խորանը հավասարեցվում է սրբությունների սրբության, զոհասեղանի (Ելք 29:37), ողջակեզների սեղանի ու սրբարանի հետ (Ելք 30:29):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք:
(Արարատ թարգ․ 30։9) Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ նրա վրա հեղելու ընծա կթափեք:
(Գրաբար) Եւ ոչ հանիցէք ի վերայ նորա խունկ աւտար, եւ պտուղս, եւ զոհս, եւ նուէրս մի նուիրիցէք ի վերայ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: