Ելից գրքի մեկնություն 30։16

Ա. Լոպուխին

Եվ Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը ու այն կհատկացնես վկայության խորանի ծառայությանը, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր հոգիների փրկության համար»: (Սինոդական թարգ․)[16]
   
   Բարձրյալն Իր ողորմածությամբ չի մոռանա մարդահամարի ենթարկված անձանց և կխնայի նրանց կյանքը:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կը վերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կը յատկացնես վկայութեան խորանի սպասաւորութեանը: Դա Տիրոջ առաջ Իսրայէլի որդիների համար յիշատակ կը լինի ի քաւութիւն նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը ու այն կհատկացնես վկայության խորանի ծառայությանը, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձանց քավություն անելու համար»:
(Գրաբար) ի կիսոյ երկդրամենին ի տալ անդ զհաս Տեառն յորդւոցն Իսրայէլի, առնել քաւութիւն` վասն անձանց ձերոց: Եւ առցես զարծաթ հասին յորդւոցն Իսրայէլի, եւ տացես զնա ի գործ խորանին վկայութեան. եւ եղիցի որդւոցն Իսրայէլի յիշատակ առաջի Տեառն, քաւել վասն անձանց նոցա: