Ելից գրքի մեկնություն 30։34

Ա. Լոպուխին

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր նյութեր. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան ու մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հավասար լինեն: (Սինոդական թարգ․)[34]
   
   Անուշաբույր խնկի բաղադրության մեջ կիրառվող նյութերը հստակ կերպով հայտնի չեն: Հրեական «ստաշխ» բառը, որը բառացիորեն նշանակում է «կաթիլ, կաթող», մատնանշում է ոչ թե նյութը, այլ նրա առաջացումը բույսից՝ կաթիլ առ կաթիլ: «Եղնգաքար» ասելով՝ հասկանում են կա՛մ խխունջի պատյանի վրա առաջացած գոյացությունը, կա՛մ էլ հենց խխունջի պատյանը, որոնք ապրում են Սև ծովում ու Հնդկական ջրերում: Երրորդ նյութի «քաղբան» անվանումը մատնանշում է նրա սպիտակ գույնը, որը նման է կաթի գույնին: «Քաղբան» ասելով՝ հասկանում են այն յուղը, որը ստանում են Սիրիայում և Պարսկաստանում աճող մի բույսի բնից: «Անուշաբույր» ածականը մատնանշում է այն, որ գոյություն ունեն քաղբանի անուշաբույր և ոչ անուշաբույր տեսակներ: Չորրորդ տարը՝ «կնդրուկը», ծառատեսակի յուղ է, որը հանդիպում է Հարավային Արաբիայում: Այս նյութի անվանը «մաքուր» բառի միացումը վերաբերում է կա՛մ որևէ խառնուրդի բացակայությանը, որի խառնումը այս թանկարժեք նյութի բաղադրությանը օգտավետ կլիներ, կա՛մ էլ յուղի մաքրման ձևին: Բացարձակ մաքուր յուղ ստանալու համար մաքրում են այդ բույսի շրջակա տարածքը, որտեղ որ կարող էր կաթել յուղը: Հստակ է միայն խունկ պատրաստելու համար յուրաքանչյուր նյութի՝ հավասար քանակով կիրառությունը:
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշահոտ համեմունքներ՝ ստաշխ, եղունգ, քաղբան, և մաքուր կնդրուկ՝ բոլորը հավասար կշռաչափով:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Առ դու քեզ խունկս անուշունս. ստաշխն, եւ եղունգն, եւ զքաղբանն զանոյշ, եւ զկնդրուկն զերեւելի. զի հասարակ առ հասարակ լինիցին: