Ա. Լոպուխին
12-17․ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով։ [12] «Այսպես ասա Իսրայելի որդիներին․ «Իմ շաբաթները պահեք, քանի որ դա նշան է Իմ և ձեր միջև՝ սերնդեսերունդ, որպեսզի իմանաք, որ Ես եմ ձեզ սրբագործող Տերը: Ուստի պահեք շաբաթ օրը, քանի որ այն սուրբ է ձեզ համար, ով որ պղծի այն, պետք է մահվան մատնվի, քանի որ այն մարդը, որն այդ օրը ինչ-որ գործ գործի, պետք է վերանա իր ժողովրդի միջից: Վեց օր թող գործ անեն, իսկ յոթերորդ օրը՝ հանգստյան շաբաթ օրը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար: Ով որ շաբաթ օրը գործ անի, անպատճառ պետք է մահվան մատնվի: Եվ Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթ օրերը, իրենց սերունդները պիտի պահեն դրանք՝ որպես հավիտենական ուխտ: Սա հավիտենական նշան է Իմ և Իսրայելի որդիների միջև, քանի որ Տերը վեց օրերի ընթացում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադարեց գործել և հանգստացավ»: (Սինոդական թարգ․)
Հանգստյան՝ շաբաթ օրվա անխախտելիությունը: Քանի որ շաբաթ օրվա պատվիրանը կրկնվում է Իսրայելի ամբողջ ժողովրդի համար, ուստի ամենևին էլ չի կարելի կարծել, որ կրկնելու անհրաժեշտությունը մասնավորաբար վերաբերվում էր խորանը կառուցողներին՝ նրանց շաբաթ օրերին աշխատանքից հետ պահելու նպատակով: Հանգստյան շաբաթ օրերի մասին վերահիշատակումն այլ նպատակ ուներ: Սրբարանը, որի կառուցման մասին էլ խոսքը գնում էր, նախատեսված էր Աստծո ծառայության համար: Այդ ծառայության էությունն Աստծո իշխանության անդադար խոստովանությունն էր խոսքով և գործով: Այս ամենն իր արտահայտությունն է գտնում շաբաթի հանգստյան օրվա պատվիրանը պահելու մեջ: «Շաբաթ» բառի հոգնակի ձևով կիրառումը լիովին իրավունք է ընձեռում հաստատելու, որ խոսքը գնում է ոչ միայն յոթերորդ օրվա մասին, այլ նաև վերաբերում է ուրիշ օրերի ընթացքում ևս աշխատանքից հանգստանալուն: Այս պատվիրանապահությունը հանդիսանում է որպես «նշան Աստծո և ժողովրդի միջև», որը վկայում է Տիրոջ հանդեպ ցուցաբերած ժողովրդի հավատարմության և իր՝ այլ ազգերի միջից զատված լինելու մասին: Շաբաթ օրվա հանգստյան պատվիրանի խախտումը հավասարազոր է Բարձրյալի իշխանությունը գիտակցաբար հերքելուն, այդ իսկ պատճառով այդ պատվիրանախախտության հետևանքը մեղավորի վերացումն է Աստծո ժողովրդի միջից (Թվ. 15:34-35):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը,
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց.
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսէիի եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: