Ա. Լոպուխին
9-10․ Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես տեսա, որ ահա այս ժողովուրդը խստապարանոց է: [9] Եվ այժմ թույլ տուր Ինձ, որ բորբոքվի Իմ բարկությունը նրանց վրա, կկործանեմ նրանց, իսկ քեզանից սերված մեծ ազգ կստեղծեմ»: (Սինոդական թարգ․)
Անհնազանդության հատուկ դեպքերն արտացոլում են հրեաների ազգային բնավորության այն կարծրությունը (Ելք. 33:3, 5, Բ Օր. 9:6, 13), որն ընդիմանում էր աստվածային առաջնորդությանը՝ չցանկանալով կրել օրենքի լուծը: Աստծո հանդեպ հրեաների նմանատիպ վերաբերմունքի պայմաններում այլևս տեղ չի մնում Նրա ողորմության համար: Այդ կարծրասրտությունն անգամ բացառում է ժողովրդի համար միջնորդելու հնարավորությունը. «Թո՛ղ ինձ» (Երեմ. 7:16, 11:14): Ողորմությունը փոխակերպվում է զայրույթի, որի հետևանքը պատիժն է (Նավ. 1:2 և այլն): Սակայն Աբրահամի անարժան սերունդների պատիժը չի բացառում նրան տրված խոստման իրականացումը. ընտրյալ ժողովուրդը կբազմանա Աբրահամի հետնորդից՝ Մովսեսից:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ես տեսա, որ ահա այս ժողովուրդը խստապարանոց է:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Տեսի զժողովուրդն զայն, եւ ահա ժողովուրդ խստապարանոց է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: