Ելից գրքի մեկնություն 33։15

Ա. Լոպուխին

 

15-16. Մովսեսն ասաց Նրան. «Եթե Դու ինքդ չգաս մեզ հետ, ապա ուրեմն մեզ էլ դուրս մի բեր այստեղից։ [15] Քանի որ ինչպե՞ս իմանանք, որ ես և Քո ժողովուրդը բարեհաճություն ենք գտել Քո առաջ: Մի՞թե ոչ այն պատճառով ես և Քո ժողովուրդը երկրի վրա եղած բոլոր ազգերից ամենից փառավորը կլինենք, քանի որ Դու ես գնալու մեզ հետ»: (Սինոդական թարգ․)
   
   Թեև 14-րդ համարի խոստումը տրվում է անձամբ Մովսեսին, սակայն վերջինս այն վերագրում է նաև ժողովրդին: Ինչպես որ առաջ Մովսեսը չէր կարողանում հանդուժել ժողովրդի կործանման գաղափարը՝ առանց իր մահվան նախապայմանի, այնպես էլ այժմ նա չի ընդունում այն հանգամանքը, որ Աստծո ողորմությունը կարող է ցուցաբերվել միայն իր հանդեպ: Ընդհակառակը, Մովսեսը միջնորդում է, որպեսզի աստվածային ողորմությունն արտահայտվի ամբողջ Իսրայելի նկատմամբ: Հակառակ դեպքում հրեաները պետք չունեն հեռանալ Սինայից՝ «հանգստի» անցնելու համար: Ժողովրդի իրական փափագը ոչ թե ավետյաց երկիրն է, այլ Աստծո հետ հաղորդակցությունը: Մովսեսը կարող է հանուն ժողովրդի հրաժարվել Պաղեստինից, միայն թե պահպանի այդ ժողովրդի համար այն առանձնահատկությունը, որը այդ ազգին մյուս բոլոր ազգերից վեր դասեց. «Մի՞թե ոչ այն պատճառով ես և Քո ժողովուրդը երկրի վրա եղած բոլոր ազգերից ամենից փառավորը կլինենք, քանի որ Դու ես գնալու մեզ հետ»:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Եթե Դու մեզ չառաջնորդես, ապա մեզ այստեղից դուրս մի՛ բեր:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Եթէ ոչ դու ինքնին երթայցես ընդ մեզ, մի հաներ զմեզ աստի: