Ա. Լոպուխին
Գավթի մուտքի վարագույրը պատկերազարդ էր՝ պատրաստված կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու նրբահյուս բեհեզից: Դրա երկարությունը քսան կանգուն էր, ամբողջ լայնքի բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների նման: (Սինոդական թարգ․)[18]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 38:9
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած: Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը: Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը:
(Արարատ թարգ․) Եվ գավթի մուտքի վարագույրը պատկերազարդ էր՝ պատրաստված կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու մանած նրբահյուս բեհեզից: Դրա երկարությունը քսան կանգուն էր, ամբողջ լայնքի բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների նման:
(Գրաբար) Եւ ամենայն սիւնք սրահակին: Եւ սրահակք դրան սրահին, գործ նկարակերպ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ. եւ ի բեհեզոյ նիւթելոյ. ի քսան կանգնոյ երկայնութիւն, եւ ի հնգետասան կանգնոյ բարձրութիւն, եւ լայնութիւն հասարակ ըստ առագաստից սրահին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: