Ա. Լոպուխին
22-26. Եվ եփուդի պատմուճանը պատրաստեց ամբողջովին կապույտ կտավից։ [22] Եվ պատմուճանի մեջտեղի հատվածում զրահի ճեղքվածքի նման մի բացվածք կար, որի շուրջը հյուսված էր մի երիզ, որ այն չպատռվի: Պատմուճանի քղանցքներին նռան ծաղկաբողբոջներ գործեցին կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր մանած կտորներից։ Եվ մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու զանգակներն ամրացրին պատմուճանի քղանցքի շուրջբոլորը՝ նռնազարդերի միջև։ Նռնազարդերն ու զանգակները պատմուճանի ողջ քղանցքի երկարությամբ հաջորդում էին միմյանց՝ պաշտամունք կատարելու համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: (Սինոդական թարգ․)
Վերին պատմուճանների պատրաստումը:
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 28:31-34
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին:
(Արարատ թարգ․) Եվ եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջովին կապույտ կտավից:
(Գրաբար) Եւ արարին առ ստորոտով վտաւակացն իբրեւ ծաղկեալս նռնաձեւս ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: