Ելից գրքի մեկնություն 3։10

Ա. Լոպուխին

10-11. Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքա փարավոնի մոտ, որպեսզի Իմ ժողովրդին՝ իսրայելացիների որդիներին, դուրս բերես Եգիպտոսից»: [10]Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին դուրս բերեմ Եգիպտոսից»: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսը կարծես ասում է. «Ես՝ պարզ հովիվ լինելով, հանկարծ պիտի պահանջեմ զորեղ ժողովրդի թագավորից, որպեսզի նա ազա՞տ արձակի հրեաներին»:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»:
(Արարատ թարգ․) Ուստի ե՛կ քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, որպեսզի Իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, դուրս բերես Եգիպտոսից»:
(Գրաբար) Եւ արդ` եկ առաքեցից զքեզ առ փարաւոն արքայ Եգիպտացւոց, եւ հանցես զժողովուրդ իմ զորդիսն Իսրայէլի յերկրէն Եգիպտացւոց: