Ա. Լոպուխին
Եվ Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և ահա քեզ համար նշան, որ Ե՛ս եմ ուղարկել քեզ․ երբ Իմ ժողովրդին դուրս բերես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն: (Սինոդական թարգ․)[12]
Քորեբում Աստծուն ծառայելը՝ իբրև հրեաներին Եգիպտոսից դուրս բերելուն նախորդող մի իրադարձություն, Մովսեսին պիտի տար այն վստահությունը, որ նրա դեսպանությունը անկասկած պսակվելու էր հաջողությամբ: Նա չպետք է վախենար իր ոչնչությունից, քանի որ նրա հետ հենց Ինքը՝ Աստված էր:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և երբ ժողովրդին դուրս կբերես Եգիպտոսից ու այս լեռան վրա կպաշտեք Աստծուն, դա քեզ համար նշան կլինի, որ Ես եմ քեզ ուղարկել»:
(Գրաբար) Եւ ասէ` Ես եղէց ընդ քեզ. եւ այս եղիցի քեզ նշան թէ ես առաքեցի զքեզ հանել զժողովուրդ իմ յԵգիպտոսէ, եւ պաշտեսջիք զԱստուած ի լերինս յայսմիկ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: