Ելից գրքի մեկնություն 3։18

Ա. Լոպուխին 

Եվ նրանք կլսեն քո ձայնը: Դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ ու կասեք նրան. «Տերը՝ եբրայեցիների Աստվածը, կանչեց մեզ: Եվ հիմա թույլ տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն»: (Սինոդական թարգ․)[18]
   
   Փարավոնին ներկայացվող պահանջը ունի համաժողովրդական ցանկության բնույթ, և այն ոչ միայն Մովսեսի, այլև ժողովրդի ծերերի կողմից է ազդարարվում: Սա հարգանքի էր արժանի և փարավոնին պարտավորեցնում է վճիռ կայացնել, քանի որ հրեաների խնդրանքը նրանք ազգային Աստծուց է դուրս եկել. «Եբրայեցիների Տեր Աստվածը մեզ կանչում է»: Փարավոնը, որը կատարում է իր աստվածների կամքը, պետք է հնարավորություն տա հրեա ցեղին կատարելու իրե՛նց Աստծո պահանջը:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրանք կը լսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»:
(Արարատ թարգ․) Նրանք կլսեն քեզ: Դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ ու կասեք նրան. «Տերը՝ եբրայեցիների Աստվածը, այցելեց մեզ: Եվ հիմա թույլ տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք»:
(Գրաբար) եւ լուցեն ձայնի քում: Եւ մտցես դու, եւ ծերակոյտ որդւոցն Իսրայէլի առ փարաւոն արքայ Եգիպտացւոց, եւ ասասցես ցնա. Տէր Աստուած Եբրայեցւոց կոչէ զմեզ առ ինքն. արդ` երթիցուք մեք երից աւուրց ճանապարհ յանապատ. զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում: