Ա․ Լոպուխին
Եվ փարավոնի գործավարները Իսրայելի որդիների վրա կարգած վերակացուներին ծեծում էին ու ասում. «Ինչո՞ւ երեկ և այսօր չլրացրիք ձեր վրա դրված աղյուսների սահմանված չափը, ինչպես երեկ և նախորդ օրերին»: (Սինոդական թարգ․)[14]
Աշխատանքին հետևելու և հաշվետվություններ տալու համար փարավոնի կողմից նշանակված հսկիչները հրեաների միջից ընտրեցին այնպիսիներին, որոնք կարողանում էին գրել: Այստեղից էլ նրանց անվանումը՝ «շետեռիմ», γραμματεῖς՝ ընթերցասերներ, վերակացուներ, գրագիրներ (Ա Մնաց. 23:4): Իրենց ունեցած դիրքի շնորհիվ նրանք դասվում էին պատվարժան մարդկանց շարքին: Սա հստակ կերպով երևում է նրանից, որ աստվածաշնչյան որոշ հատվածներում նրանք թվարկվում են ծերերի և դատավորների հետ (Թվ. 11:16, Բ Օր. 29:10, 31:28):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․)Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»:
(Արարատ թարգ․) «Եվ փարավոնի գործավարները Իսրայելի որդիների վրա դրած վերակացուներին ծեծում էին ու ասում. «Ինչո՞ւ երեկ և այսօր չլրացրիք ձեր վրա դրված աղյուսների սահմանված չափը, ինչպես երեկ և նախորդ օրերին»:
(Գրաբար) Եւ տանջեցան դպիրք ազգի որդւոցն Իսրայէլի, որ կային ի վերայ նոցա ի վերակացուացն փարաւոնի: Զի ասէին, թէ ընդ է՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ որպէս յերէկն եւ յեռանա` եւ զայսր աւուրդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: