Ա․ Լոպուխին
Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստված կանչեց մեզ: Արձակի՛ր մեզ, որ երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և Տիրոջը՝ մեր Աստծուն զոհ մատուցենք, որպեսզի Նա մեզ չպատուհասի ժանտախտով կամ սրով»: (Սինոդական թարգ․)[3]
Կրկնելով նախնիկ պահանջը՝ Ահարոնն ու Մովսեսը փոխում են ձևակերպումն առաջին հերթին այն իմաստով, որ նրանք հստակորեն նշում են իրենց վրա դրված պարտականությունը. «Եբրայեցիների Աստվածն է կանչել մեզ Իր մոտ. հրաման տուր…այլապես Նա մեզ վրա կհարձակվի ժանտախտով կամ սրով»: Ինչպես փարավոնի և նրա հպատակների համար էր պարտադիր իրենց աստվածների կամքը կատարելը, այնպես էլ Մովսեսի և Ահարոնի համար էր պարտադիր Աստծո պահանջը կատարելը: Անհնազանդության դեպքում նրանց վրա կհեղվեր Տիրոջ զայրույթը ճիշտ այնպես, ինչպես իրենց աստվածների զայրույթին են արժանանում այն հեթանոսները, որոնք չեն ցանկանում տոնակատարությունների միջոցով մեղմել նրանց զայրույթը:
Երկրորդ հերթին՝ դեպի անապատ ճանապարհորդության նախկին, ոչ մասնավոր պահանջի փոխարեն այժմ նշվում է հստակ ժամկետ («երեք օրվա ճանապարհ»)՝ դրանով ցանկանալով ասել, որ այս կարճատև ժամկետում (6-7 օրյա ուղևորություն) հրեաների բացակայությունը չի կարող զգալի վնաս պատճառել նրանց աշխատանքին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ: Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»:
(Արարատ թարգ․) Եվ նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն այցելեց մեզ: Հրաման տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատի միջով և մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք, որ չլինի, թե Նա պատուհասի մեզ ժանտախտով կամ սրով»:
(Գրաբար) Եւ ասեն ցնա. Աստուածն Եբրայեցւոց կոչեաց զմեզ առ ինքն. արդ` երթիցուք երից աւուրց ճանապարհ յանապատն, զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում. գուցէ պատահիցէ մեզ մահ կամ սպանումն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: