Ա․ Լոպուխին
Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և նրանց Իսրայելի որդիներին և Եգիպտոսի արքա փարավոնին ուղղված հրաման տվեց՝ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից դուրս բերելու համար: (Սինոդական թարգ․)[13]
Չնայած տվյալ պահին ժողովրդի անհնազանդությանը, ինչպես նաև Մովսեսի՝ փարավոնի մոտ գնալու մերժմանը, «Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և նրանց Իսրայելի որդիներին և Եգիպտոսի արքա փարավոնին ուղղված հրաման տվեց»: Այս նոր աստվածհայտնությունները, կարելի է ասել, ամրապնդեցին Մովսեսի ոգին, քանի որ հետագայում նրա մեջ նկատելիորեն բացակայում էր որևէ վարանում ու կասկած (Ելք 7:1-6):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից:
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և նրանց Իսրայելի որդիներին և Եգիպտոսի արքա փարավոնին ուղղված հրաման տվեց՝ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից դուրս բերելու համար:
(Գրաբար)Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի. եւ ետ նոցա հրաման առ որդիսն Իսրայէլի, եւ առ փարաւոն արքայ Եգիպտացւոց. հանել զորդիսն Իսրայէլի յերկրէն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: