Ա․ Լոպուխին
Եվ Տերը հաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայելացիների ոչ մի անասուն չսատկեց: (Սինոդական թարգ․)[6]
Ինչպես երևում է տվյալ գլխի 9-10-րդ և 19-րդ համարներից՝ արտահայտությունը, թե «եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին», չի կարելի հասկանալ բառացիորեն: Այն ի նկատի ունի կա՛մ դաշտում եղած անասուններին (Ելք 9:3), կա՛մ էլ մատնանշում է անասունների բոլոր տեսակները (Ելք 9:3), որոնց «սպանդն» էլ հանդիսանում է այս պատժի և սովորական համաճարակների միջև տարբերությունը, քանի որ սովորական համաճարակը սահմանափակվում էր միայն որևէ տեսակի ցեղատեսակով:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ:
(Արարատ թարգ․) Եվ հաջորդ օրը Տերն արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, բայց Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց:
(Գրաբար) Եւ արար Տէր զբանն զայն ի վաղիւ անդր: Եւ սատակեցաւ ամենայն անասուն Եգիպտացւոցն. բայց յանասնոց որդւոցն Իսրայէլի ոչ ծախեցաւ` եւ ոչ ինչ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: