Ա․ Լոպուխին
8-10․ Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Ձեր ձեռքերում լիքը հնոցի մոխիր լցրեք, և թող փարավոնի առաջ Մովսեսը ցրի այն դեպի երկինք: [8] Եվ ամբողջ Եգիպտոսի երկրի վրա փոշի կբարձրանա և Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա խոցեր կլինեն»: Նրանք վերցրին հնոցի մոխիրը և կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսը այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացան: (Սինոդական թարգ․)
Ի հակադրումն եբրայական «таннур» բառի, որ նշանակում է «հացի փուռ» (Ելք 8:3, Ղևտ. 2:4, 7:9, 11:35), այս դեպքում կիրառվող «кибшан» արտահայտությունը նշանակում է կիր թրծելու կամ մետաղներ հալեցնելու փուռ (Ծննդ. 19:28, Ելք 19:18): Հենց այդ վառարանից վերցված մոխիր շաղ տալու հրամանը մի կողմից ցույց է տալիս հրեաների՝ եգիպտական գերության մեջ ունեցած կացությունը, իսկ մյուս կողմից էլ դա Եգիպտոսի հին կրոնական ավանդույթներից մեկն էր: Ինչպես առաջին երեք պատիժների ժամանակ եգիպտական բարեկեցության բնական աղբյուրները (Նեղոսը և հողը) փոխակերպվում են Աստծո դատաստանի զենքի՝ ուղղված Եգիպտոսի դեմ, այնպես էլ այս նոր պատիժը Աստծո կամքով պատուհասում է եգիպտացիների այն վարպետությանը, որը որպես աղբյուր է ծառայել եգիպտական վիթխարակերտ շենքերի կառուցման համար, որոնք էլ եղել են փարավոնների հպարտությունը:
Այս խորհրդանշական գործողությունը փարավոնին պիտի որ ցույց տար, որ հրեաների Աստվածն ունի ուժ և ամենից շատ հալոցային վառարաններ՝ դրանք աղետների աղբյուր դարձնելու և մոխիրն էլ Եգիպտոսի դեմ ուղղված նոր պատժի զենքի վերածելու համար: Մեկ այլ բացատրությամբ՝ Թիֆոն աստծո պատվին զոհաբերության ժամանակ ցիրուցան եղող մոխիրը, ըստ եգիպտացիների հավատալիքների, չարիքը վանում էր այն սահմաններից, մինչև ուր որ այն ընկնում էր: Բայց այժմ Մովսեսի կողմից դեպի երկինք շաղ տրված մոխիրը՝ որպես սնոտիապաշտության նշան, օրհնություն չէ, այլ անեծք, որն առաջացնում է բորբոքային և թարախապալարային հիվանդություն: Եվ քանի որ այն ախտահարում էր և՛ մարդկանց, և՛ անասուններին, ապա ուրեմն այն չէր կարող բորոտություն լինել, որովհետև անասուններն այդ հիվանդությամբ չեն վարակվում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Ձեր ձեռքերում լիքը հնոցի մոխիր լցրեք, և թող փարավոնի առաջ Մովսեսը ցրի այն դեպի երկինք:
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի` եւ ասէ. Առէք դուք լի ձեռաւք ձերովք մոխիր հնոցի, եւ ցանեսցէ զայն Մովսէս ընդ երկինս առաջի փարաւոնի` եւ առաջի ծառայից նորա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: