Ա. Լոպուխին
1-2․ Վա՜յ նրանց, ովքեր անարդար օրենքներ են հաստատում և դաժան որոշումներ են կայացնում: [1] Որպեսզի աղքատներին զրկեն արդարադատությունից և Իմ ժողովրդի թույլերից իրավունքը գողանան, որպեսզի այրիներին դառձնեն իրենց ավարը և որբերին թալանեն ։ (Սինոդական թարգ․)
Իսրայելացի դատավորներն իրենց որոշումներով և դատավճիռներով խախտում են Աստծո արդարության օրենքը և անողոքաբար են վարվում այրիների, որբերի և չքավորների հանդեպ։ Այդ անօրեններին սպասվում է կա՛մ գերություն, կա՛մ մահ, սակայն Իսրայելի դեմ Աստծո բարկությունն այդքանով դեռ չի մարելու։
Խոսքը ոչ միայն դատական որոշումների, այլև Իսրայելի թագավորության հասարակական կյանք ներթափանցած օրենքների մասին է։ Այս նոր օրենքները անարդար և ծանր են այն մարդկանց համար, ովքեր թույլ են և աղքատ, ինչպիսիք են, օրինակ, այրիներն ու որբերը 1։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարութիւնը,
(Արարատ թարգ․) Վա՜յ անօրեն կանոններ դնողներին և նրանց, որոնք անիրավ հրամաններ են արձանագրում.
(Գրաբար) Վայ այնոցիկ որ գրեն զչարիս, գրելով գրեն զչարիս իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: