Եսայու մարգարեության մեկնություն 10։3

Ա. Լոպուխին

Եվ դուք Ի՞նչ եք անելու այցելության օրը, երբ կործանումը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար և ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը։ (Սինոդական թարգ․) [3]
   
   «այցելության օրը» պատժի օրն է (ինչպես որ Ելք 34։7-ում է)։

   «կործանումը հեռուներից պիտի գա», անկասկած, Պաղեստինից բավականին մեծ հեռավորության վրա բնակվող ասորեստանցիների արշավանքն է։

   «Հարստությունը», եբրայերեն տեքստում՝ «փառքը» («կեվոդ»)։ Պարզ է, որ Եսայու ժամանակակիցներն իրենց ամբողջ ուժն ու փառքն իրենց ա՛յն հարստության մեջ էին տեսնում, որը կուտակել էին երջանիկ և խաղաղ ժամանակներում։ Թշնամիների հարձակումների ժամանակ հարուստ մարդիկ սովորաբար փորձում էին իրենց ունեցվածքը ևս թաքցնել ինչ-որ հեռու վայրում։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը: Ձեր նեղութիւնը հեռուներից պիտի գայ. ո՞ւմ մօտ պիտի փախչէք օգնութեան համար, ո՞ւր պիտի թողնէք ձեր հարստութիւնը:
(Արարատ թարգ․) Ի՞նչ եք անելու հատուցման օրը և այն աղետի ժամանակ, որը հեռվից գալիս է ձեզ վրա. ո՞ւմ մոտ եք վազելու օգնության համար և ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը։
(Գրաբար) եւ զի՞նչ գործեսցեն յաւուրն այցելութեան: Զի նեղութիւն ձեր ի հեռաստանէ եկեսցէ. եւ առ ո՞ փախստեայ անկանիցիք ի յաւգնականութիւն: եւ ո՞ւր թողուցուք զփառսն ձեր.