Եսայու մարգարեության մեկնություն 11։5

Ա. Լոպուխին

Եվ արդարությունը պիտի գոտևորի նրա մեջքը, և ճշմարտությունը կկապի նրա կողերը: (Սինոդական թարգ․) [5]
   

   «Պիտի գոտևորի նրա մեջքը»․ Արևելքում ապրող մարդն իր լայն հագուստի պատճառով որևէ գործ անելիս պետք է անպայմանորեն գոտի կապեր մեջքին: Մեսիան պետք է գոտևորեր իր մեջքը, այսինքն՝ պատրաստվեր Իր գործունեությանը մշտապես Իրեն հատուկ արդարությամբ և անկողմնակալությամբ, ինչպես նաև ճշմարտությամբ (հմմտ. Ովսե. 4:1 և այլն):

   «Ճշմարտություն» ասելով (եբր.՝ «էմունա») պետք է հասկանալ Մեսիայի հավատարմությունն Իր տված խոստումներին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդարութեամբ պիտի գօտեւորի իր մէջքը եւ ճշմարտութեամբ կապի իր կողերը:
(Արարատ թարգ․) Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։
(Գրաբար) Եւ եղիցի արդարութիւն ածեալ ընդ մէջ իւր, եւ ճշմարտութեամբ պատեալ զկողս իւր: