Եսայու մարգարեության մեկնություն 14։15

Ա. Լոպուխին

«Բայց դու դժոխք ես ընկել՝ գեհենի խորքերը»: (Սինոդական թարգ․) [15]
   

   Աստվածների լեռան վրա հայտնվելու փոխարեն բաբելոնյան արքան ընկնում է շեոլ (հմմտ. 9-րդ համարի հետ):

   «Անդրաշխարհի խորքերը», այսինքն՝ «անդնդի խորքը»: Ակնհայտ է, որ դժոխքն ու անդունդը (գերեզման) մարգարեի համար նույնանման գաղափարներ են: Հնարավոր է, որ հին հրեաները գերեզմանն ընկալում էին որպես շեոլ տանող ճանապարհ. այնտեղ, որտեղ ավարտվում էր գերեզմանը, սկսվում էր շեոլի մուտքը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) այց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը:
(Արարատ թարգ․) Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները։
(Գրաբար) Արդ` ահաւադիկ ի դժոխս իջցես եւ ի հիմունս երկրի: