Եսայու մարգարեության մեկնություն 14։5

Ա. Լոպուխին

5-6․ «Տերը խորտակեց ամբարտավանների գավազանը, իշխանների գայիսոնը»։ [5] «Որ ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հալածանքով տիրապետում էր ազգերին»: (Սինոդական թարգ․)
   
   «Գավազանը», որով թագավորը կարող էր խոցել յուրաքանչյուրին՝ անգամ իր ծառաներին, և «գայիսոնը» թագավորական իշխանության խորհրդանիշներն են (Թվ. 24:17):

   «Ամբարտավանները» բաբելոնյան թագավորներն են։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը,
(Արարատ թարգ․) Տերը կոտրեց ամբարիշտների գավազանը, իշխանավորների ցուպը,
(Գրաբար) Զի խորտակեաց Տէր զլուծ մեղաւորացն` զլուծ իշխանացն.