Եսայու մարգարեության մեկնություն 19։8

Ա. Լոպուխին

8-9․ «Եվ լաց են լինելու ձկնորսները, ողբալու են բոլոր նրանք, ովքեր կարթ էին նետում գետը, և ջրերի մեջ ցանցեր դնողները հուսահատվելու են»։ [8] «Եվ կտավատի մշակներն ու սպիտակ կտավ հյուսողները շփոթության մեջ են ընկնելու»: (Սինոդական թարգ․)
   
   Նեղոսը շատ հարուստ էր ձկներով (հմմտ. Թվ. 11:5), և Նեղոսի ցամաքելու հետևանքով անկում էր ապրում նաև ձկնորսությունը:

   «Կտավատի մշակները»,՝եբրայերենից բառացի թարգմանաբար՝ «նրանք, ովքեր կտավ են մանում փայտե իլիկներով», և այդ կտավով պատրաստվում էին սրբազան զգեստների կտորները:

   «Կտավ», ավելի ճիշտ՝ տարատեսակ կտորներից գործված՝ և՛ կտավե, և՛ անգամ մետաքսե իրեր (եբր.՝ «հարիր»):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու:
(Արարատ թարգ․) Ձկնորսները պիտի սգան, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները պիտի ողբան, և ջրի երեսին ուռկան փռողները պիտի նվաղեն,
(Գրաբար) Եւ տրտմեսցին ձկնորսքն, եւ յոգոց հանիցեն ամենայն կարթընկէցք գետոյն. եւ ցանցորդքն եւ ուռկանաւորքն սուգ առցեն: